Տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը եւ վեհաժողովի 51-րդ լիագումար նստաշրջանը

30-11-2020 17:22:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Նոյեմբերի 27-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լենա Նազարյանը, պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Անուշ Բեղլոյանը:
 
Միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների պատվիրակությունների, ԱՊՀ մարմինների, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
 
Նիստը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատից
վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
 
Նիստի հիմնական թեմաներից է եղել COVID-19 համաճարակի հարցում ԱՊՀ անդամ երկրների կողմից ձեռնարկվող միջոցառումների օրենսդրական աջակցությունը: Վերանայվել են նաեւ ԵԱՏՄ տարածքում տնտեսական ինտեգրման հեռանկարները եւ դրանց նորմատիվ-իրավական ապահովման հարցերը, քննարկվել 2021 թվականին ԱՊՀ անդամ երկրներում կայանալիք ընտրություններին  դիտորդական առաքելության  նախապատրաստմանը,  ԱՊՀ ՄԽՎ-ի ներքո գիտության եւ կրթության ոլորտներում  փորձագիտական խորհրդի ստեղծմանը վերաբերող խնդիրներ  եւ այլն:
Նույն օրը կայացել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 51-րդ լիագումար նստաշրջանը, որին մասնակցել են ԱՊՀ երկրների խորհրդարանական պատվիրակությունները:
 
Օրենսդիրները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի նախագիծը, ԱՊՀ անդամ պետությունների մոդելային Աշխատանքային եւ Ընտրական օրենսգրքերը, ինչպես նաեւ մի շարք մոդելային օրենքների նախագծեր, որոնք մշակվել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների կողմից:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 323 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար