Առաջարկվում է լուծարել «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը

30-11-2020 17:35:43   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Շիրակի մարզի «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը լուծարելու առաջարակություն է ներկայացվել։
 


ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲ
ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը լուծարել, քանի որ ծառայությունը թերծանրաբեռնված է, կենտրոնն ապահովված չէ համապատասխան մասնագետներով։
 
Առաջարկվում է այն վերածել «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության՝ կազմված պոլիկլինիկական մասից՝ ցերեկային ստացիոնար բուժման 2 պալատով եւ շտապ օգնության ծառայությունից:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 295 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար