«Իմ քայլը» ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը
30-11-2020 17:59:51 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Ռոբերտի Նահապետյանի թեկնածությունը։ Հարցի քննարկումն ընդգրկված է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Դավիթ Ռոբերտի Նահապետյանը 2019թ. դեկտեմբերից զբաղեցնում է Կենտրոնական
բանկի գլխավոր քարտուղար-գործադիր կոմիտեի անդամի պաշտոնը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հարցը կքննարկի դեկտեմբերի 1-ի նիստում:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում