Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է վիրավոր զինվորներին

30-11-2020 18:42:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նոյեմբերի 30-ին այցելել է Արցախի պաշտպանու
թյան ընթացքում վիրավորում ստացած զինվորներին՝ տեղում ծանոթանալու նրանց առողջական վիճակին և տեղեկանալու հաշմանդամության խմբի տրման հետ կապված արագացված նոր գործընթացի արդյունավետությանը, լսել գործընթացը զինվորների համար էլ ավելի պարզ և արագ դարձնելուն միտված կարծիքներն ու առաջարկները։
 
Մեսրոպ Առաքելյանը կարևորել է զինվորների հաշմանդամության սահմանման գործընթացի անխոչընդոտ իրականացումը՝ նշելով, որ արվում է ամենն այն ավելի պարզ ընթացակարգով կազմակերպելու համար։ Մասնավորապես, արդեն մի քանի օր է նախարարության աշխատակիցներն անձամբ են տներում և հիվանդանոցներում այցելում վիրավոր զինծառայողներին, գնահատում կարիքները, ըստ անհրաժեշտության, տրամադրում հաշմանդամության խումբ։
 
Շրջելով Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ նախարարը տեսակցել է բուժում ստացող զինվորներին, ծանոթացել բուժման ընթացքին, շնորհակալություն հայտնել նրանց՝ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու համար։
 
Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի պայմաններին, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ քննարկել զինվորների վերականգնողական աշխատանքներին վերաբերող առաջնային հարցերը, հաշմանդամություն ունեցող զինվորներին հասարակություն արագ և լիարժեք ինտեգրելու տարբերակները, հետագա անելիքներն ու նախանշել գործողությունների ընթացքը։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 312 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար