Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 843 նոր դեպք, առողջացել 1923-ը, մահացել 29-ը


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 843 նոր դեպք, առողջացել 1923-ը, մահացել 29-ը

  • 01-12-2020 11:07:33   | Հայաստան  |  Հասարակություն

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135967 դեպք, որոնցից 110365-ը` առողջացած, 2193-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 512617 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 2490 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 843 նոր դեպք: Ունենք 1923 առողջացած և 29 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 17 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 559 է: 
Նոյյան տապան  -   Հասարակություն