Ոսկեպարից Բաղանիս շրջանցիկ ճանապարհի կառուցումն ավարտվել է


Ոսկեպարից Բաղանիս շրջանցիկ ճանապարհի կառուցումն ավարտվել է

  • 01-12-2020 11:34:03   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

 
Ավարտվել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սկզբից մինչև Բաղանիս գյուղ նոր շրջանցիկ մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը՝ հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և եթակառուցվածքների նախարարությունից։
 
«Այս հատվածը կառուցվել է երկու համայնքները միացնող ճանապարհն անվտանգ դարձնելու համար։ Իրականացվել են մեծ ծավալով հողային աշխատանքներ‚ տեղադրվել են ջրահեռացման խողովակներ‚ ասֆալտբետոնե ծածկ‚ կատարվել են այլ աշխատանքներ։
 
Շրջանցիկ այս ճանապարհահատվածը կառուցվել է «Ճանապարհ» ՍՊԸ-ի կողմից և ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով»,- ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն