Մահացել է Գորիսի դրամատիկական թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը
01-12-2020 11:38:44 | Հայաստան | Հասարակություն
Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ մահացել է թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը։
«Մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել
է Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի տաղանդավոր դերասան Սեյրան Մկրտչյանը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի հարազատներին ու ընկերներին։
Մենք շնորհակալ ենք Քեզ...
Քո արվեստի և մարդ տեսակի պակասը շատ ենք զգալու...
Աստված հոգիդ պահի լույսերի և խաղաղության մեջ...
Մեր սիրելի դերասան, հանգչիր խաղաղությամբ»,- ասված է թատրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում