Արցախից Հայաստան է տեղափոխվել շուրջ 10 հազար գլուխ անասուն. ՍԱՏՄ ղեկավար


Արցախից Հայաստան է տեղափոխվել շուրջ 10 հազար գլուխ անասուն. ՍԱՏՄ ղեկավար

  • 01-12-2020 13:38:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Շուրջ 10 հազար գլուխ անասուն է Արցախից տեղափոխվել Հայաստան, որից շուրջ 4500-ը՝ խոշոր եղջերավոր, 5000-ը՝ մանր եղջերավոր անասուններ, 140 խոզ, 60 ձի՝ այսօր ասուլիսի ընթացքում նշեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
 
«Հիմա գյուղերում փորձում ենք նաև ճշտումներ անել: Մեր կարծիքով՝ սա այն թիվը չէ, որ պետք է լիներ: Կլինեն կենդանիներ, որոնք բերվել են սարերով, դաշտերով, մեքենայով չեն բերվել, և կարող է մեր աչքից վրիպած լինել: Ավելացված կենդանիներն անընդհատ պատվաստվում են, ջերմաչափվում, նայում ենք կլինիկական նշանները, փորձում ենք թույլ չտալ, որ այդ կենդանիները հիվանդանան»,- ասաց Ավետիսյանը:
 
Անասնահամաճարակային իրավիճակը Հայաստանում Ավետիսյանը գնահատեց կայուն և վերահսկվող:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play