ՀՖՖ նախագահը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ


ՀՖՖ նախագահը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ

  • 01-12-2020 14:22:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ: Հանդիմանը ներկա էր նաև Դենիս Ջորկաեֆը, ով ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետն է և ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդականը:
 
Հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջորկաեֆ եղբայրները քննարկել են ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, զրուցել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարների շուրջ:
 
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Յուրի Ջորկաեֆին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի 6, իսկ Դենիս Ջորկաեֆին՝ 10 համարի անվանական մարզաշապիկներ:
 
Յուրի Ջորկաեֆը աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, աշխարհի 1998 թ. և Եվրոպայի 2000 թ. չեմպիոն, հանդիսանում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play