Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունները համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում
01-12-2020 15:30:08 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԺ “Բարգավաճ Հայաստան” և “Լուսավոր Հայաստան” խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է՝
– Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը:
«Քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ
հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։ Մեր կողմից առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ», – հայտնում են Լուսավոր Հայաստանից։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում