ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի հետ
01-12-2020 16:24:03 | | Մամլո հաղորդագրություն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ու ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն առաջին հեռախոսազրույցն են ունեցել, որի շրջանակում քննարկվել են Վաշինգտոնի ու միջազգային կառույցի հարաբերությունների ամրապնդման թեման: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության հաղորդագրությունից՝ փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Գլխավոր քարտուղարն ուրախ էր շփվել ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենի հետ՝ նրան անձամբ շնորհավորելու համար: Նա ընդգծել է սկզբունքային կարևոր դերակատարումը, որն ունի ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի միջև սերտ գործակցության ամրապնդումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: