Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի ոչ ամբողջական գրաֆիկով
01-12-2020 16:36:17 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի, սակայն ոչ ամբողջական գրաֆիկով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը:
«Վերադարձել է՝ ոչ ամբողջական գրաֆիկով, քանի որ դեռևս առողջական որոշակի խնդիրներ կան»,-ասաց նա ու հավելեց, որ Միրզոյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին եղել
է խորհրդարանում:
Կոստանյանի խոսքով՝ ԱԺ նախագահի առողջական վիճակn, ընդհանուր առմամբ, լավ է, սակայն որոշակի խնդիրներ դեռևս կան, գտնվում է վերականգնման փուլում:
Նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատությունների:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում