Կապան համայնքի տարածքում չեն իրականացվում սահմանազատման աշխատանքներ
01-12-2020 17:14:30 | Սյունիքի մարզ | Հասարակություն
Սյունիքի մարզի Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում: Այս մասին հայտնել է Կապանի համայնքապետարանը, ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի այն հայտարարության, թե հայկական և ադրբեջանական զորքերը սահմանը
գծելով հասել են Կապան համայնքի տակ:
«Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում, թե իբր մեր և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս և հասել են Կապան համայնքի տակ՝ հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»,- ասված է հաղորդագրությունում:
Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում