Դավիթ Բաբայանն անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հնարավորությանը

01-12-2020 17:35:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ընդգծում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ նախատեսվող տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պարագայում քննարկման պետք է դրվի նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը:
 


Դավիթ Բաբայանն այս մասին ասաց  «Արմենպրես»-ի հետ զրույցում:  
 
«Ռուսական կողմի աջակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմամբ կստեղծվի  արտաքին աշխարհի հետ կապող երկրորդ
կարևոր ուղին : Բացի այդ, օդանավակայանը վերաբացվելուց հետո կարող է դառնալ տրանսպորտային  կարևոր հանգուցակետ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավորություն կընձեռի», -մասնավորապես ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ իր տեղեկությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ստեփանակերտի օդանավակայանը թիրախավորվել է, սակայն լուրջ վնասներ չեն եղել:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 475 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար