Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները այս պահին բնակեցված են հայերով, իրենց բնակիչներով. քաղաքապետ


Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները այս պահին բնակեցված են հայերով, իրենց բնակիչներով. քաղաքապետ

  • 01-12-2020 18:31:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բերձոր, Աղավնո և Սուս համայքները այս պահին բնակեցված են հայերով, իրենց բնակիչներով։ Երեք տարածքում չկա ոչ մի ադրբեջանցի զինծառայող»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը, հավելելով, որ համայնքերում տեղակայվել են ռուսական խաղաղապահ զորքերը։
 
Հետագայում տարածքները կլինեն արդյոք ադրբեջանցիներով բնակեցված, քաղաքապետն ասաց, որ հարցի պատասխանը ինքը չունի։ Տեղեկություններին, թե Աղավնոյի և Սուսի բնակիչներին վերջին ժամերին հորդորել են լքել տարածքները, Ալեքսանյանը հերքեց.
 
«Մարդկանց չեն ասել լքել տարածքները, կամ պարտադրված դուրս եկեք տարածքներից։ Մարդիկ իրենք են որոշել՝ մնո՞ւմ են տարածքում, չեն մնում, կամ գնում են այդտեղից որոշակի ժամկետով՝ հասկանալու հետո վերադառնալո՞ւ են։ Մարդիկ, որ գնացել են 4 օր առաջ՝ վերադարձել են երեկ կամ առաջին օրը»,- նշեց քաղաքապետը։
 
«Մեր ամբողջ հյուսիսային թևի ճանապարհները Աղավնոյով են անցնում, իսկ մեր հյուսիսային թևը բոլորս էլ գիտենք՝ մինչև դեկտեմբերի մեկն էր ժամկետ տված, բացի Աղավնո, Բերձոր, Սուս համայնքներից»։
 
Թե քանի բնակիչ կա համայնքներում, Ալեքսանյանը հստակ տվյալ չնշեց, ասաց, որ ինքն էլ գտնվում է Բերձորում.
«Բավականին շատ բնակչություն կա այս պահին Բերձորում»,- հավելեց քաղաքապետը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play