Անհետ կորած զինվորների ծնողներին Պն-ից խնդրել են սպասել ևս երկու օր


Անհետ կորած զինվորների ծնողներին Պն-ից խնդրել են սպասել ևս երկու օր

  • 01-12-2020 18:36:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին Պաշտպանության նախարարության շենքի առջև էին, հանդիպում էին պահանջում նախարարի հետ։ 
 
Զինծառայողներին հանդիպեց նախարարության ներկայացուցիչը, տեղեկացրեց, որ զբաղվում են խնդրով և 2 օրվա ընթացքում պատասխաններ կտան։ Ծնողները տեղեկացրեցին, որ կսպասեն։
 
«Մենք կսպասենք մինչև վաղը չէ մյուս օրը ու արդեն ինձ թվում է մենք հաստատ պատասխան կունենանք ու բողոքելու տեղ չենք ունենա»,- նշեց ծնողներից մեկը։
 
Ծնողները նույնիսկ չեն բարձրաձայնել այն հարցը, թե ինչու՞ նախարարի հետ հանդիպում տեղի չունեցավ։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները երկու շաբաթ է պահանջում են որոնողական աշխատանքներ իրականացնել ու վերադարձնել իրենց զավակներին, սակայն հստակ պատասխան որևէ գերատեսչությունից չեն ստացել։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play