Կորոնավիրուսի դեմ պայքարում Ֆրանսիայի կառավարությունը հերթական մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին

02-12-2020 09:35:24   | Հայաստան  |  Հասարակություն
 


Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Ֆրանսիայի կառավարությունը հերթական մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը:
 
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մի
ջոցով խմբաքանակի մի մասը, մասնավորապես՝ ձեռնոցներ, դիմակներ, թթվածին արտադրող, ինչպես նաև թթվածնային թողունակության սարքավորումներ, պաշտպանիչ հակահամաճարակային արտահագուստ, շնչառական սարքավորումներ, հատկացվել է Երևանի քաղաքապետարանին:
 
Թթվածին արտադրող և թթվածնային թողունակության սարքավորումները կտրամադրվեն «Երևանի քաղաքապետարանի սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ին, իսկ մյուս պարագաները՝ քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններին:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 344 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար