Հայաստանի ազգային գրադարանը տեղեկացնում է ընթերցողներին, որ նոյեմբերի 23-ից գրադարանն անցել է բնականոն աշխատանքի: Գրադարանի Ֆեյսբուքի էջում արված գրառումը հաղորդում է․
«Մեր ընթերցասրահներն աշխատում են
սովորական ռիթմով, ընդհանուր, գիտական և մամուլի ընթերցասրահները սովորականի պես բաց են նաև շաբաթ-կիրակի. աշխատանքային օրերին աշխատում են 09։00-21։00-ն, շաբաթ օրը՝ մինչև 20։00, կիրակի՝ մինչև 17։00: Մյուս ընթերցասրահներն աշխատանքային օրերին բաց են մինչև 17։30-ը:
Գրացուցակները բաց են աշխատանքային օրերին՝ 09:00-21:00, շաբաթ՝ 09:00-17:00-ն։
Այցելեք գրադարան՝ պահպանելով հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները, իսկ ձեզ անհրաժեշտ գրականությունը պատվիրեք նախօրոք, առցանց»։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում