ՀՌՀ-ն մտահոգություն է հայտնել «Երկիր Մեդիա»-ի նկարահանող խմբի հանդեպ ոստիկանության իրականացրած գործողությունների առնչությամբ

02-12-2020 16:10:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբի հանդեպ ոստիկանության կողմից նախօրեին իրականացված գործողությունների առնչությամբ: Ստորև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարությունը.
 


«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որպես հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող լիազոր մարմին, իր մտահոգությունն է հայտնում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբի հանդեպ ոստիկանության կողմից նախօրեին իրականացված գործողությունների առնչությամբ:
 
Հանձնաժողովը ցանկանում է ևս մեկ անգամ հիշեցնել ոստիկանությանը
և ուժային այլ կառույցներին. յուրաքանչյուր լրագրող իրավունք ունի ներկա գտնվելու հանրային վայրերում կազմակերպված կամ ինքնաբուխ հավաքների, անկախ կատարվող գործողությունների բնույթից: Իրադարձությունների լուսաբանման համար որևէ մարմնի՝ իշխանական տարբեր կառույցների կողմից, իրազեկում և հավատարմագրում չի նախատեսում»:
 
Լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչնդոտելու հետևանքով խախտվում է Հայաստանի քաղաքացիների՝ երկրում ընթացող գործընթացների մասին, օպերատիվ և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը:
 
Հանձնախողովը կոչ է անում ոստիկանությանը քայլեր ձեռնարկել նման միջադեպերը բացառելու համար, իսկ հեռարձակվող կազմակերպություններին՝ Հանձնաժողովին տեղեկացնել ուժային կառույցների կողմից հեռարձակողների նկատմամբ ցանկացած ուժային գործողության վերաբերյալ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 348 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար