Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ


Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ

  • 02-12-2020 16:25:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:
 
Օրակարգում եղել է ՀՀ ԱԺ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որը խորհուրդը քննարկել և հաստատել է` տեղեկացնում ՀՀ ԱԺ կայքը:
 
Հիշեցնենք՝ նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի խորհրդի նիստին որոշվել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Այս հարցով ՍԴ դիմելու որոշման համար որպես հիմք է նշվել Սահմանադրության 95-րդ հոդվածն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի՝ պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախատման մասին» եզրակացությունը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն