Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական նպատակներով՝ լիցենզիայի առկայութան պարագայում

02-12-2020 16:56:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ առողջապահության և
սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
 
Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նախատեսվում է թույլատրել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական ու ուսումնական նպատակներով և փորձագիտական գործունեության ընթացքում՝ համապատասխան լիցենզիայի առկայութան պարագայում: Ըստ փոխնախարարի՝ նախատեսվում է, որ համապատասխան լիցենզիայի տեսակով լիցենզավորվելուց հետո փորձագիտական եւ գիտաուսումնական կենտրոնները հնարավորություն կունենան ապահովել խիստ հսկվող նյութերի շրջանառությունը:
 
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
 
Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին եւ մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու եւ, այդպիսով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:
 
Պատգամավորները նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները: Քննարկված օրենսդրական փաթեթներն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 419 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար