ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին


ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին

  • 02-12-2020 18:50:59   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2718 զոհված զինծառայողի մարմին:
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
 
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը մինչ այս պահը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 1746 զինծառայողի անուն:
Նոյյան տապան  -   Հասարակություն