Սահմանամերձ Այգեձոր գյուղում ժամանակակից բժշկական կենտրոն կկառուցվի. նախագիծը պատրաստ է


Սահմանամերձ Այգեձոր գյուղում ժամանակակից բժշկական կենտրոն կկառուցվի. նախագիծը պատրաստ է

  • 03-12-2020 10:37:54   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում ուրախությամբ հայտնում է հերթական գործընկերային ծրագրի մասին՝ ժամանակակից բժշկական կենտրոն սահմանամերձ Այգեձոր գյուղում։
 
Շնորհակալ ենք Stone Development ընկերությանը, հատուկ շնորհակալություն Ակիմ Պողոսյանին և Ելենա Կոժեմյակինային՝ պատրաստակամության և պրոֆեսիոնալիզմի համար։
 
Այգեձորի բժշկական կենտրոնը ոչ միայն բարձրորակ ծառայություններ կմատուցի շրջակա գյուղերի բնակչությանն ու զինվորականների ընտանիքներին, այլև կարևոր ռազմավարական նշանակություն ունի։
 
Նկարում բժշկական կենտրոնի նախագիծն է։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն