Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 1277 նոր դեպք, առողջացել 1433-ը, մահացել 26-ը


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 1277 նոր դեպք, առողջացել 1433-ը, մահացել 26-ը

  • 03-12-2020 10:58:31   | Հայաստան  |  Հասարակություն

 
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ն` առողջացած, 2254-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 519445 թեստավորում:
 
«Այսպիսով` երեկ կատարվել է 3453 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1277 նոր դեպք: Ունենք 1433 առողջացած և 26 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 578 է»,- հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Նոյյան տապան  -   Հասարակություն