Լեռնային Ղարաբաղ վերադարձողների ընդհանուր թիվը գերազանցել է 28 հազարը


Լեռնային Ղարաբաղ վերադարձողների ընդհանուր թիվը գերազանցել է 28 հազարը

  • 03-12-2020 11:15:32   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների հերթական շարասյունը: Երևանից ավտոբուսներով Ստեփանակերտ է տեղափոխվել 1479 մարդ:  Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
 
Ռուս զինվորականներն ապահովել են շփման գծով շարժվող ավտոբուսների անվտանգությունը: Ընդհանուր առմամբ, այս պահին Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 28 հազար փախստական:
 
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը գործում է նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության համաձայն: Հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները վերահսկելու համար տարածքում տեղակայված է ՌԴ-ի խաղաղապահ զորակազմը: Այն հիմնված է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումների վրա:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը