Հունան Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից


Հունան Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից

  • 03-12-2020 11:45:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր Կառավարության նիստին հաստատվեց Հունան Պողոսյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշումը։
 
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
 
Հունան Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից»,-ասված է Կառավարության որոշման մեջ: 
 
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը երկուշաբթի հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն