Վահան Հունանյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական


Վահան Հունանյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական

  • 03-12-2020 13:05:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Վահան Հունանյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական:
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահան Հունանյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,- ասված է որոշման մեջ։
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Վահան Հունանյանն ազատվել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն