Հասցեական միջոցառումները կթեթևացնեն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները. սոցապ նախարար

03-12-2020 13:39:30   | Հայաստան  |  Հասարակություն
 


ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
 
«Դեկտեմբերի 3-ը ողջ աշխարհում նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Մեզանում այսօր՝ առավել քան երբևէ, հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու նրանց ինտեգրումն օրվա հրամայական են։ Ուստի, նրանց սոցիալական ներառումն ապահովող ծրագրերին զուգահեռ մեր կողմից նախատեսված են նաև հատուկ միջոցառումներ՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների համար։
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անում է ամեն հնարավորը՝ առավելագույնս պարզ ընթացակարգով վիրավոր զինծառայողների կարիքների գնահատման, հաշմանդամության խմբի ճանաչման, անհրաժեշտ աջակցող միջոցների հատկացման համար։ Կարիքներին համարժեք ծառայությունների մատուցումը, կրթության և զբաղվածության խնդիրների կարգավորումը կարող են ունենալ երկարատև դրական ազդեցություն ոչ միայն ծրագրերում ընդգրկված անձանց կյանքի որակի, այլև հասարակության ընկալումների վրա՝ ապահովելով սոցիալական ու տնտեսական առաջընթաց։
 
Առաջիկայում նախատեսվում է ոլորտը կարգավորող նոր օրենսդրության ընդունում, որով պետությունն ավելի մեծ երաշխավորություն կստանձնի հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի և ներառականության համար անհրաժեշտ պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:
 
Հասցեական և համալիր միջոցառումները կթեթևացնեն առկա խնդիրները, հնարավորություն կտան վերացնել միջավայրային արգելքները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու արդյունքում ձևավորել նաև համարժեք վերաբերմունք։
 
Օրվա խորհուրդը
կարևորելով՝ ուզում եմ կրկին ընդգծել, որ այս ուղղությամբ սոցիալական ցանկացած ներդրում պետք է առաջնային լինի յուրաքանչյուրիս համար: Ակնկալում եմ, որ նախատեսվող ծրագրերի իրականացման շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան լիարժեք իրացնել երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին մասնակցելու իրենց իրավունքը»:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 798 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար