Ստեփանակերտի քաղաքապետը հանդիպել է Մանե Թանդիլյանի հետ


Ստեփանակերտի քաղաքապետը հանդիպել է Մանե Թանդիլյանի հետ

  • 03-12-2020 14:04:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Այսօր Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հանդիպել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանի հետ՝ հայտնել է Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
 
«Հանդիպման առանցքում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով պատուհասած ծանր սոցիալական իրավիճակն էր և դրանից բխվող բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ներկա պայմանները բարելավելու տարբերակների շուրջ` երկուստեք կարևորելով աշխատանքների ճիշտ համակարգման և առկա սուղ ռեսուրսները մոբիլիզացնելու ու գրագետ օգտագործելու անհրաժեշտությունը:
 
Դավիթ Սարգսյանը քաղաքային իշխանությունների կողմից պատրաստակամություն հայտնեց հետայսու ևս նեցուկ կանգնել բնակչությանը` նրան հուզող խնդիրների փաթեթը օր առաջ կարգավորելու գործում: Գործընկերները պայմանավորվեցին իրենց ղեկավարած կառույցների միջև համագործակցությունն էլ ավելի ամրապնդել` հօգուտ ազգաբնակչության շահերի պահպանման»,- ասված է հայտարարության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն