Առաջարկվում է հին անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել ևս 1 տարով


Առաջարկվում է հին անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել ևս 1 տարով

  • 03-12-2020 14:40:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հավանության արժանացան «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերը:
 
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ առաջարկվում է ևս մեկ տարով երկարաձգել քաղաքացիներին հին անձնագրերի տրամադրումը: 
 
Նա հիշեցրեց, որ 2021 թվականից պետք է ամբողջությամբ անցում կատարվեր նույնականացման քարտերի՝ կենսաչափական անձնագրերի, սակայն եթե խորհրդարանն ընդունի առաջարկվող փոփոխությունը, քաղաքացիները կարող են ևս մեկ տարի՝ մինչև 2022 թվականը, հին անձնագրեր ստանալ՝ վճարելով պետական տուրքը:  
 
Փոխոստիկանապետը պարզաբանեց, որ կենսաչափական անձնագրերին անցման գործընթացը երկարաձգվում է համավարակի և պատերազմական իրավիճակով: Նա հայտնեց, որ արդեն ստեղծվել է հանձնաժողով, և մինչև 2022 թվականը փոփոխությունները կմտնեն ուժի մեջ:
 
Նախագծերը դրական եզրակացությամբ ընդգրկվեցին դեկտեմբերի 8-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն