Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ Ալթունյան
04-12-2020 19:55:29 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկությունը հայտեց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը։
Նա հավելեց, որ Հարությունյանը կազդուրվում է եւ բուժումը պետք է շարունակի։ ՊԲ նախկին հրամանատարն այս
պահին գտնվում է վերականգնողական արձակուրդում։
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի՝ մարտական դիրքում ստացած վիրավորման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 27-ին, ինչով պայմանավորված էլ՝ վերջինս ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Հարությունյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում