Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ Ալթունյան
04-12-2020 19:55:29 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկությունը հայտեց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը։
Նա հավելեց, որ Հարությունյանը կազդուրվում է եւ բուժումը պետք է շարունակի։ ՊԲ նախկին հրամանատարն այս պահին գտնվում է վերականգնողական արձակուրդում։
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի՝ մարտական դիրքում ստացած վիրավորման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 27-ին, ինչով պայմանավորված էլ՝ վերջինս ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Հարությունյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում։