Շախմատի 2024 թվականի օլիմպիադան կանցկացվի Բուդապեշտում

07-12-2020 17:49:50   | Հունգարիա  |  Սպորտ



Շախմատի 2024 թվականի համաշխարհային օլիմպիադան կանցկացվի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:
 
Շախմատային օլիմպիադան, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, այս տարի պետք է լիներ Ռուսաստանում, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն չեղարկվեց: Հունգարիան երկրորդ անգամն
է ընդունում օլիմպիադան: Առաջին անգամ ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող այս մրցաշարը Բուդապեշտն ընդունել է հեռավոր 1926 թվականին:
 
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիական եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), աշխարհի թիմային առաջնության (2011) և Եվրոպայի թիմային առաջնության (1999) հաղթող։ Բացի այդ, հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիադաների և չորս անգամ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր, երկու անգամ Եվրոպայի թիմային առաջնությունների արծաթե և մեկ անգամ՝ բրոնզե մեդալակիր։ Հավաքականի առավելագույն միջին վարկանիշը 2724 է (2012)։
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 484 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար