Հայտնի են 17-րդ «Ոսկե ծիրանի» մրցանակակիր ֆիլմերը


Հայտնի են 17-րդ «Ոսկե ծիրանի» մրցանակակիր ֆիլմերը

  • 12-12-2020 11:55:50   | Հայաստան  |  Մշակույթ

Հայտնի են Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնային ժյուրիի կազմը, որը գլխավորում էր ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը, ընտրել է ոսկե, արծաթե ծիրանների և հատուկ հիշատակման հաղթող լիամետրաժ ֆիլմերը։ 
 
Ռեժիսոր Կատարինա Վաշկոնսելուշի «Թռչունների կերպարանափոխությունը» արժանացել է «Ոսկե ծիրան»-ի գլխավոր մրցանակին, իսկ ռեժիսոր Փեմա Ցեդենի «Փուչիկը» ստացել «Արծաթե ծիրան»: Ռեժիսոր Յուլյա Վիշնևեցի «Կատյան և Վասյան դպրոց են գնում» կինոնկարն էլ արժանացել է հատուկ հիշատակման։
 
Բացի Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսոր Լավ Դիասից, փառատոնային ժյուրիի կազմում էին հայտնի կինոգործիչներ Ռադու Ժուդեն (Ռումինիա), Հայկ Կիրակոսյանը (Հայաստան/Թուրքիա), Ֆրանսուա Դ’Արտըմարը (Ֆրանսիա):
 
Օրերս «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով փառատոնը միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումն ունեցավ համազգային դրամահավաքի ընթացքին:
 
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակ
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ