Առաջիկա օրերին հանրապետության մի շարք տարածքներում սպասվում է տեղումներ ձյան տեսքով


Առաջիկա օրերին հանրապետության մի շարք տարածքներում սպասվում է տեղումներ ձյան տեսքով

  • 14-12-2020 14:48:43   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում՝
 
Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։
 
Երևան քաղաքում՝
 
Դեկտեմբերի 14-ի և 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
 
Երևան քաղաքի դեկտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝                     13.70C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                         -18.50C (1975 թ.)
•     Օդի միջին օրական ջերմաստիճան՝                                                                                  -0.60C
 
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
 
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն