ԱԱՏՄ-ն հանգստյան օրերին դիտարկել է շուրջ 90 տնտեսվարողի


ԱԱՏՄ-ն հանգստյան օրերին դիտարկել է շուրջ 90 տնտեսվարողի

  • 14-12-2020 18:34:22   | Հայաստան  |  Հասարակություն

 
ԱԱՏՄ-ից հայտնում են, որ տեսչական մարմնի ակտիվ ստուգայցերը շարունակվում են առանց հանգստյան օրերի:
 
«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնը միայն հանգստյան օրերին ուժեղացված ստուգայցերով դիտարկել է շուրջ 9 տասնյակ տնտեսվարողի Մալաթիա, Կենտրոն, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում։ Մարզերում ևս դրանք շարունակվել են։ Նկատի առնելով հանգստյան օրերին քաղաքացիների առավել ակտիվ հոսքը՝ Աբովյանում դիտարկվել է խոշոր տոնավաճառներից մեկը՝ իր մի քանի տասնյակ տաղավարներով։ Սա առևտրի այս կենտրոնում արդեն երկրորդ լայնածավալ ստուգայցն էր։ Սյունիքում և Վայոց ձորում նույնպես ակտիվ աշխատանքներ են ընթացել։
 
Դիտարկվող ոլորտների շրջանակը լայն է՝ վարսավիրանոց, դեղատուն, հյուրանոց, առևտուր, դպրոց, ստոմատոլոգիական և բժշկական կենտրոններ, գրասենյակներ։
 
Ընդհանուր առմամբ արձանագրվում է բարվոք պատկեր․ արտակարգ դրության շրջանում սկսված և կարանտինի ընթացքում շարունակվող ստուգայցերը բազմաթիվ տնտեսավարողների մոտ անցկացվում են արդեն մի քանի անգամ, տարվել են իրազեկման լայն աշխատանքներ։ Սահմանված covid-անվտանգության կանոններն առավելապես պահպանվում են։ Ամենատարածված խնդիրը ներկայում հաճախորդների կողմից դիմակներ չկրելն է կամ պատշաճ չկրելը, ինչը երբեմն տնտեսավարողի կողմից նրանց չսպասարկելիս խնդրահարույց վիճակ է առաջացնում»,- ասված է ԱԱՏՄ հաղորդագրությունում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play