Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 438 նոր դեպք, առողջացել 1486-ը, մահացել 26 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 438 նոր դեպք, առողջացել 1486-ը, մահացել 26 քաղաքացի

  • 15-12-2020 11:15:32   | Հայաստան  |  Հասարակություն

Դեկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 149120 դեպք, որոնցից 127452-ն` առողջացած, 2529-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18513 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 551637 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 1905 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 438 նոր դեպք: Ունենք 1486 առողջացած և 26 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 626 է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն