Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում նվազել են


Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում նվազել են

  • 16-12-2020 11:43:18   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 Հայաստանում 2020-ի երրորդ եռամսյակում թաքնված կրիպտոմայներների գրոհների բախվել է համակարգիչների օգտատերերի 1,06%-ը։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 0,89%, իսկ Ադրբեջանում՝ 1,31%։
 
Հայաստանում թաքնված կրիպտոմայներների գրոհների 2019-ի երրորդ եռամսյակում ենթարկվել է համակարգիչների օգտատերերի 1,84%-ը, Վրաստանում՝ 1,60%-ը, իսկ Ադրբեջանում՝ 1,98%։
 
Թաքնված կրիպտոմայներները 2020-ի ապրիլ-հունիսին գրոհել են հայաստանցի օգտատերերի համակարգիչների 1,35%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 1,23%, իսկ Ադրբեջանում՝ 1,26%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2020-ի հուլիս-սեպտեմբերին թաքնված կրիպտոմայներներն ամենաշատը գրոհել են Աֆղանստանում (5,53%), Եթովպիայում (3,94%) և Տանզանիայում (3,06%) գտնվող օգտատերերին։
Տնային օգտատերերի և ընկերությունների սարքերի վրա աշխատող կրիպտոմայներները գործում են առավելագույնս աննկատ։ Գործող մայները հանգեցնում է օգտատիրոջ գործողություններին համակարգի արձագանքի նշանակալի դանդաղեցման, քանի որ սարքի հիշողությունը, պրոցեսորը և տեսաքարտը զբաղված են կրիպտոմայնինգով։ Ընդ որում, մայների աշխատանքի դեպքում էլեկտրաէներգիայի ծախսն աճում է մոտ հինգ անգամ, և էլեկտրոնիկայի ավելի մեծ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել համակարգչի վաղաժամ շարքից դուրս գալուն։ 
 
Փորձագետները կրիպտոմայներներից պաշտպանվելու համար խորհուրդ է տալիս հետևել մի շարք հիմնական կանոնների.
 
զգուշությամբ վերաբերվեք հաղորդագրություններին և անծանոթների ուղարկած նամակներին կցված ֆայլերին (նիշք), մի շտապեք բացել դրանք;
 
կանոնավոր կերպով կատարեք բոլոր կարևոր ֆայլերի պահուստային պատճենում;
 
կանոնավոր կերպով նորացրեք ձեր բոլոր սարքերի ծրագրային ապահովումը, կիրառեք հատուկ գործիքներ, որոնք ավտոմատ հայտնաբերում են խոցելիությունները, ինչպես նաև ներբեռնում և տեղադրում են դրանք փակող նորացումները;
 
եթե դուք զբաղվում եք բիզնեսով, տեղադրեք պաշտպանական լուծումներ բոլոր համակարգիչներում և սերվերներում, որպեսզի միշտ ապահովվի ենթակառուցվածքի անվտանգությունը; 
 
կանոնավոր կերպով կատարեք կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգության աուդիտ՝ անոմալիաների հայտնաբերման համար;  
 
ուշադրություն դարձրեք հաքերների նաև այնպիսի պակաս ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները և նույնիսկ առևտրի ավտոմատները, քանի որ դրանք նույնպես կարող են չարագործների կողմից օգտագործվել կրիպտոարժույթների մայնինգի համար;
 
օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունները հայտնաբերելու համար կիրառեք հավելվածների կառավարման գործառույթը, իսկ աշխատանքային կայանների պաշտպանության և աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու համար՝ Default Deny տեխնոլոգիան։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ