Թուրքը չհաղթեց. հայի կաշառակեր, ագահ, անկուշտ պաշտոնյան հասցրին Հայաստանը պարտության և ծախեցին Արցախը. Վահան Շիրխանյան


Թուրքը չհաղթեց. հայի կաշառակեր, ագահ, անկուշտ պաշտոնյան հասցրին Հայաստանը պարտության և ծախեցին Արցախը. Վահան Շիրխանյան

  • 17-12-2020 14:17:07   | Հայաստան  |  Քաղաքական

Թուրքը չհաղթեց, հայի կաշառակեր, ագահ, անկուշտ պաշտոնյան (նախագահներ ու ներքև), զինվորականը (գեներալներ ու ներքև), օլիգարխները (կարդալ իմացող ու չիմացող) հասցրին Հայաստանը պարտության և ծախեցին Արցախը։
 
Հայաստանը  պարտվեց հայ ներկայացող ներքին թուրքին։ Ի՞նչ պետք է իրենցից ներկայացնեին Ռոբերտի ծեփած հայ բուրժուաները, Սերժի ծնած խաղամոլները, նրա կազինոյական հաշիվ փակողները։ Հայաստանի փողերով Հայաստանի թշնամիների հետ առևտուր անելուց, նրանց հարստացնելուց, Հայաստանը աղքատացնելուց  բացի՝ ի՞նչ պետք է անեին այդ Հայաստան և հայություն գողացող կենդանիները։ Գյումրիում երկրաշարժի աղետյալները 30 տարի անց շարունակում են ապրել տնակներում, իսկ իրենք այնքան են առաջադիմել, որ որոշել են Աֆրիկայի որբերին կերակրել։ Արժանապատվության վաճառականներ, հայ զինվորի արյան վաճառականներ, հայ հողի վաճառականներ, պատվի վաճառականներ։ Պարզապես ոջիլներ, Հայաստանի հաղթանակի փողերն ու ոգին գողացած ոջիլ միլիարդատերեր։ Ոջիլը պետք է ոչնչացվի, հայ ազգը պետք է մաքրվի ոջիլից՝ լինի դա Մոսկվայի, Փարիզի, Նյու Յորքի դղյակներում, թե ուր։ Դրանք բոլորը պատճառ են Հայաստանի պարտության և մասնակից են ազգային դավաճանության։ Դրանք մտնում են սերժռոբ դավաճանական խմբի մեջ։ Պատմության մեջ դավաճանների այս անվանացանկն է մնալու։ Շուտով այն կհրապարակվի։
 
Առանձին պատասխանատվության տակ են ընկնում տարիներ շարունակ միմյանց փոխարինող դեռահաս, տկարամիտ, անողնաշար, նույնքան անկուշտ ու կաշառակեր ՊՆ ղեկավարությունները։ Պատասխան են տալու զինվորի ամեն կաթիլ արյան, ամեն թիզ հողի համար։
 
Թուրքը չհաղթեց, հայը պարտվեց ներքին հայ թուրքին։ Բայց դրանց բախտը բերեց, գտնվեց մի հարիֆ հայ, որը կամավոր համաձայնեց, որ իր ճակատին դաջվի ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ անունը, և Արցախը հանձնեց թուրքերին։
 
Ավարտվեց 26-ամյա ազգային դավաճանության շքերթը, որի հիմնական կազմակերպիչները՝ երկիրը պաշտպանունակությունից զրկած, գիտությունից զրկած, ողջ արդյունաբերական պոտենցիալը թալանած, ավերած 3 նախագահները կողքից գոռում են՝  «Նիկոլ, դավաճան»։ Իհարկե, նա դավաճան է և պետք է կրի պատասխանատվություն, բայց բոլոր նրանց հետ, ովքեր 26 տարի դավաճանական գործողություններ  են իրականացրել և Հայաստանի պարտության հիմքն են դրել։
 
Ժամանակը պահանջում է պատասխանատվության կանչել պարտության հին և նոր հեղինակներին։ Այստեղ երկընտրանք չկա։ Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է դրված մեր առջև։ Այստեղ կա մեկ լուծում՝ համախմբել հայության միասնական ողջ ներուժը՝ տնտեսական, ռազմական, գիտական։
 
Պետք է պարտադիր ազատվենք ոջիլից։
 
Պետք է պարտադիր ազատվենք մեզ պառակտող, միմյանց հակադրող, ջլատող բոլոր կառույցներից՝ լինեն դրանք հոգևոր, թե քաղաքական։
 
Պատերազմը չի ավարտվել։ Պատերազմական դրությունը պետք է ծառայի իր նպատակին՝ ազգի դիմադրողական ուժերի համախմբմանը, բանակի վերականգնմանը, զորահավաքային տնտեսության ստեղծմանը։
 
Սրանք են լինելու Սպաների համահայկական միության առաջիկա անելիքները։
 
 
 
 
Վահան Շիրխանյան 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play