Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալի համար

17-12-2020 16:15:35   | Հայաստան  |  Սպորտ



Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալի համար:
 
 70 կգ քաշայինԱրման Անդրեասյանը վստահ հաղթանակներ է տարել սփոփիչ գոտեմարտերում և կպայքարի բրոնզե մեդալի համար: 74 կգ Հրայր Ալիխանյանը
համառ պայքարում զիջել է մրցակցին 4:5 հաշվով և դուրս մնացել պայքարից:
 
Վազգեն Թևանյանը մեկնարկային 2 գոտեմարտերում շանս չտվեց մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտիկ հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դուրս եկավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակիչ: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող գավաթի խաղարկության 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հարությունյանը մրցեց սերբ  Ստևան Անդրիա Միչիչի հետ և հաղթանակ տոնեց 7:4 հաշվով:
 
Դեկտեմբերի 17-ին կայանալիք եզրափակիչում Հարությունյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Ռավուր Ուգուևի հետ:
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 492 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար