Տնտեսագիտական համալսարանը հայտնվել է QS World University Rankings 2021 վարկանիշում


Տնտեսագիտական համալսարանը հայտնվել է QS World University Rankings 2021 վարկանիշում

  • 17-12-2020 17:45:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը իր պատմության մեջ առաջին անգամ ներառվել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (EECA) բուհերի QS World University Rankings 2021 վարկանիշում։ Հայաստանից այս վարկանշավորման մեջ ներառված են 5 բուհեր։ Նշենք, որ ՀՊՏՀ-ն Հայաստանի ամերիկյան համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ միասին կիսում է 251-300-րդ հորիզոնականը։ Վարկանիշում ներառված են նաև Հայ-ռուսական համալսարանը (131-րդ հորիզոնական) և Երևանի պետական համալսարանը (179-րդ հորիզոնական):
 
Վարկանիշում ընդգրկված են Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, Սերբիայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կիպրոսի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Հայաստանի Հանրապետության շուրջ 2800 բուհերից 400-ը։
 
 
Վարկանիշին կարող եք ծանոթանալ ստորև բերված հղմամբ՝ https://www.topuniversities.com/uni…/eeca-rankings/2021…
 
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն