Աբրահամ Խաշմանյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

07-01-2021 14:35:57   | Հայաստան  |  Սպորտ



 
«Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնել է Աբրահամ Խաշմանյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, նշելով՝
 
«Փորձառու մասնագետի
գլխավորությամբ մեր թիմը երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ` Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր, զգալի հաջողությունների է հասել եվրոպական մրցասպարեզում:
 
«Ալաշկերտը» մարզումների կվերսկսի հունվարի 10-ից և երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
 
Սպասվում են համալրումներ, որոնց մասին կհայտարարենք առաջիկայում»:
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 416 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար