Դատարան է ուղարկվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավորի մասնակցությամբ կատարված հանցագործության վերաբերյալ քրեական գործը


Դատարան է ուղարկվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավորի մասնակցությամբ կատարված հանցագործության վերաբերյալ քրեական գործը

  • 08-01-2021 14:30:18   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լ. Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի և ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով կազմակերպել է 2008թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ հանցավոր համագործակցության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը:
 
Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Ս.-ի ազգական Ս. Ղ.-ին:
 
Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
 
Լ. Ս.-ի և Ս.Ղ.-ի վերաբերյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նշված երկու անձի, ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
 
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նկատմամբ իրականացված ավազակային հարձակման, ինչպես նաև այլ հանցագործությունների կատարման համար մի շարք անձինք 2011 թվականին դատապարտվել են 8.5-15 տարի ժամկետով ազատազրկման:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play