Ռազմագերիների վերադարձման համար բանակցությունների գնացող պետության ղեկավարի դեմ օտար մայրաքաղաքներում դեմարշներ ու բողոքներ մի արեք


Ռազմագերիների վերադարձման համար բանակցությունների գնացող պետության ղեկավարի դեմ օտար մայրաքաղաքներում դեմարշներ ու բողոքներ մի արեք

  • 11-01-2021 16:35:12   | Ռուսաստան  |  Քաղաքական

 
Կարծում եմ՝ շատերը չեն մոռացել 2013թ․ Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստում իմ նախկին գործընկեր Զարուհի Փոստանջյանի անթույլատրելի հարցը Սերժ Սարգսյանին՝ կազինոներում միլիոններ տանուլ տալու մասին։ Թերևս առաջին ագամ կպատմեմ այն, ինչ մտածել ենք մենք՝ ես, իմ շատ ընկերներ, բայց մեր ասելիքը Ժառանգություն կուսակցությունից դուրս չեկավ․․․ 
 
Ժառանգություն կուսակցությունում որևէ մեկը չողջունեց այն, ինչը Զարուհին արեց Ստրասբուրգում, ըստ որում՝ բոլորիս բերելով անակնկալի։ Այդ օրերին ես նույնիսկ Երևանում չէի, երբ Սերժ Սարգսյանի փեսային պատկանող լրատվամիջոցների լրագրողները փորձում էին բոլորիցս պարզել մեր վերաբերմունքը կատարվածի մասին․ 
1․ արդյո՞ք տեղյակ ենք եղել հարցից, մեզ հետ նախապես համաձայնեցվա՞ծ է եղել, թե ոչ, ո՞վ է հանձնարարել, որ այդ հարցը տրվի, 
2․ ո՞վ է Զարուհուն փոխանցել այդ տեղեկությունները Մոնտե Կառլոյում Սերժ Սարգսյանի՝ 70 քանի միլիոն տանուլ տալու մասին,  
3․ արդյո՞ք համերաշխ ու համակարծիք ենք Զարուհու արարքի համար, և արդյո՞ք կիսում ենք այդ քայլի քաղաքական պատասխանատվությունը։
Կուսակցությունում իմ ընկերների մեծ մասը համակարծիք էր, որ անթույլատրելի էր երկրից դուրս, նման հարթակում նման հարցադրումը երկիր ներկայացնող ղեկավարին, եթե անգամ նրան չես ընդունում, մանավանդ որ ԵԽԽՎ-ում դատավորներ չեն նստած, այնտեղ չէ որոշվում Հայաստանի ներքաղաքական պայքարի ապագան։ Սակայն, դրանով հանդերձ, ոչ մեկ հրապարակավ քննադատություն էլ չհնչեցրեց զուտ թիմային տրամաբանությունից ելնելով ու տրված հարցերին գոնե ես պատասխանում էի, որ դա իմ հարցը չէ կամ չէր կարող լինել, և այլն։ Անձամբ ինքս Րաֆֆի Հովհաննիսյանն պատասխանել եմ, որ ես կկիսեմ որևէ գործընկերոջ քայլի պատասխանատվությունը, եթե այն ինձ հետ համաձայնեցված է, իսկ եթե համաձայնեցված չէ, ապա ամեն մեկը թող մյուսից կոլեկտիվ պատասխանատվություն չսպասի․․․․
Քանի որ Սերժ Սարգսյան վարչախումբը ընկած ման էր գալիս, թե ով է կոմպորմատները տվել Զարուհի Փոստանջյանին ու զայրույթը նաև թափեցին նրան հերթագրած Դավիթ Հարությունյանի վրա, ինձ ցնցեց վերջինիս կողմից թերթերից մեկում տրված հարցազրույցի բացահայտումը, որը մեծ մասը չնկատեց էլ․․․
Երբ լրագրողը Դավիթ Հարությունյանին հարց էր տվել, թե ինչպես եղավ, որ հայկական պատվիրակությունից իշխանական պատգամավորներն իրենց հարց տալու իրավունքը զիջել էին Զարուհի Փոստանջյանին, Դավիթ Հարությունյանը տրտնջացել էր, թե ինքը տեղեկացվել էր, որ Զարուհին այլ հարց է տալու, բայց նախօրեին ԵԽԽՎ-ում Զարուհին հանդիպել է ՌԴ պատվիրակությունից Սերգեյ Նարիշկինի հետ ու դրանից հետո հնչել է իր ու բոլորի համար անակնկալ հարցը․․․․
Շատերը չեն նկատել Դավիթ Հարությունյանի այս սկանդալային բացահայտումը, բայց դա ինձ համար հավասարազոր էր մեկ դույլ սառը ջուր գլխիս լցնելուն, որովհետև տեսանելի էր, թե ինչ է կատարվել ու կատարվում, այդ թվում՝ Ժառանգություն կուսակցության հետ․․․․ Հավատացեք, այս կարգի մի քանի այլ բաներ ինձ հանգեցրին այն մտքին, որ իմ և Ժառանգության ճանապարհներն այլևս խորունկ տարբերվում են, որովհետև Զարուհին, Ռուբիկ Հակոբյանը այլ հոսանքների մեջ են․․․․
Դա մի շրջան էր, երբ մի արտակարգ շարք էի անում "Հետք"-ի հետ՝ "Ռուսաստանը որոշումներ է կորզում շանտաժով" խորագրով։ Բելառուսի, Ուկրաինայի մասերը հրապարակվեցին, Հայաստանինը՝ ոչ․․․․Երկու պատճառ կար․ Հայաստանի հետ կատարվողում իմ կուսակցական ընկերներն էլ խառն էին, իսկ հասարակական շրջանակներից ոմանց անուններ տալ չէի կարող, որովհետև նրանց վրա օգտագործվող կոմպրոմատները վերաբերում էին անձնական կյանքին․․․
Իսկ այդ վերլուծության մեջ նաև ստրասբուրգյան էպիզոդն էր՝ Սերժ Սարգսյանի՝ կազինոյում միլիոններ տանուլ տալու, Զարուհու հարցի, Նարիշկինի հետ նախօրեին հանդիպման մասին, հիշեցնելով, թե ինչպես էր Կոնստանտին Զատուլինը մինչ դա անակնկալի բերել Մոսկվայում գտնվող Սերժ Սարգսյանին՝ նրան նվիրելով կազինոյի ռուլետկա․․․․
Այն ժամանակ էլ, հիմա էլ, ապագայում էլ ինձ համար նողկալի է լինելու, երբ իմ հայրենակիցները իրենց թույլ են տալու իրենց օգտագործել սեփական պետության դեմ, այն ներկայացնող անձի դեմ՝ կապ չունի, ես նրան համակրում եմ, թե ոչ․․․ Այսօր Ստրասբուրգում Սերժ Սարգսյանին կազինոյի մասին հարց տված Զարուհի Փոստանջյանը, օդանավակայանում Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրել սպառնացող Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը վերջիններիս կազինոյի ռուլետկա նվիրած Կոնստանտին Զատուլինի կնքնահայրությամբ ստեղծված 17+-ում են, միասին․․․ Հիմա նրանք իհարկե կասեն, որ հայրենիքի փրկությունն ավելի "վեր նպատակ է", քան նախկինում իրար խայթելը․․․ 
Բայց այս ամենում ամենանկատելին է, որ նման տհաճ անակնկալների բախված ՀՀԿ-ն, որ 17+ է, ոչ մի անգամ չասեց՝ բանակցությունների կամ երկիր ու ժողովուրդ ներկայացնելու, իսկ այսօր՝ ռազմագերիների վերադարձման համար բանակցությունների գնացող պետության ղեկավարի դեմ օտար մայրաքաղաքներում դեմարշներ ու բողոքներ մի արեք, որովհետև մենք գիտենք, թե դրա տակ ինչ է թաքնված․․․
 
Հանրային խորհրդի նախագահ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական