«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել են արգելված իրերի հայտնաբերմանն ուղղված միջոցառումներ


«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել են արգելված իրերի հայտնաբերմանն ուղղված միջոցառումներ

  • 13-01-2021 10:58:28   | Հայաստան  |  Իրավունք

Շարունակելով քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումները՝ սույն թվականի հունվարի 12-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, չնախատեսված խուզարկություն են իրականացրել կալանավորված անձանց համար նախատեսված խցերից մեկում: 
 
Խուզարկության արդյունքում զգեստապահարանի ետնամասից՝ պատի մեջ փորված, 15x15x7սմ չափերով թաքստոցից, հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, խոշոր չափի՝ 14.31 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև 5 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 2 ականջակալ և  բջջային հեռախոսի 5 լիցքավորիչ:
 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը մշտապես հետևողական է լինելու իր կողմից որդեգրած գործունեության այն սկզբունքներին, առանձնահատկություններին ու գործելաոճին, որոնք ամբողջապես ուղղված են համակարգի աշխատանքի արդյունավետությանն ու առաջնահերթ պահանջներին։
 
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play