Սփյուռքից Հայաստան ներդրումները չեն սառեցվել. Զարեհ Սինանյան
14-01-2021 14:24:22 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Սփյուռքից Հայաստան ներդրումները չեն սառեցվել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նրա խոսքով՝ պատերազմից
հետո Սփյուռքում հիասթափություններ կան, մարդիկ պատասխաններ են փնտրում, ցանկանում հասկանալ՝ ինչպես եղավ: «Չնայած, պատասխաններն, իմ կարծիքով, պարզ են», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:
Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկին՝ նա նշեց, պետք է կառավարությունը բացատրական աշխատանքներ տանի, թե գումարներն ինչպես են ծախսվում ու ինչ նպատակով՝ բոլոր կասկածները փարատելու համար:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում