ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի Քովիդ-19-ի բացասական թեստ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
14-01-2021 14:35:22 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում կատարվել է գրառում, որտեղ մասնավորապես ավում է.
«Նորություն ճանապարհորդողների համար․
2021թ․ հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի ԿՈՎԻԴ19-ի բացասական թեստ։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը (CDC) հայտնում է, որ օդային ճանապարհով ԱՄՆ մուտք գործող անձինք պետք է թռիչքին նախորդող 3 օրվա ընթացքում թեստ հանձնեն և թռիչքի ներկայանան տեղեկանքով։
CDC-ի կայքում կարող եք գտնել լրացուցիչ մանրամասներ, ինչպես նաև հաճախ տրվող հարցերի պատասխանները»: