Արցախում բնակելի անշարժ գույք կորցրած բոլոր բնակիչները կստանան աջակցություն. Հայկ Խանումյան
14-01-2021 14:40:46 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Ֆեյսբուքի իր էջում կատարել է գրառում, որտեղ մասնավորապես ասվում է.
«Քանի որ այս հարցով շատ քաղաքացիներ
են դիմում, պարզաբանեմ՝ Արցախի Հանրապետությունում պատերազմի պատճառով բնակելի անշարժ գույք կորցրած բնակիչները, որոնք միանվագ ստանալու են 250 հազար դրամ, կօգտվեն համանման աջակցության ծրագրերից, որոնցից օգտվում են ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչները (վերջիններս ստանում են 300 հազար դրամ):
Մասնավորապես ծրագրի շահառուները հյուրընկալողների աջակցության ծրագրի համար կարող են դիմել եռամսյա աջակցության ծրագրին: https://dimum.ssa.am/index.php?r=application%2Farcax»:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում