Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օր նշելու նախագծին


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օր նշելու նախագծին

  • 14-01-2021 14:53:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:
 
Նախագծով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր:
 
Նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն