Ուսումնասիրություն «Հայանտառ» ՊՈԱԿ-ում. սանիտարական հատումների օրինականությունը հաստատվել է
14-01-2021 14:58:59 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Բնապահպանի տուն» ՀԿ-ի բարձրացված խնդրի պարզաբանման նպատակով, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հատուկ հանձնարարականով, «Հիդրոօդերև
ութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից կազմված խումբն ուսումնասիրություններ է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության 2-րդ քառակուսու 4-րդ և 14-րդ անտառամասերում (Վանաձոր-Դիլիջան մայրուղու Լերմոնտովո գյուղի մոտակայք)։
Ուսումնասիրություններին մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները։
Ուսումնասիրություններից պարզվել է․
Վերը նշված անտառամասերում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատված, N 01728 անտառահատման տոմսով նշանակվել էր սանիտարական հատում՝ ձնաջարդ և քամատապալ ծառերի հեռացման նպատակով։
Խումբն ընտրողական կարգով կատարել է կոճղերի համեմատական ուսումնասիրություն։ Պարզվել է, որ նշված ծառերի կոճղերի տրամագծերը և ծառատեսակը համընկնում են թիվ 01728 անտառահատման տոմսի հաշվեգնահատման ցուցակի տվյալներին։
Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է՝ հատատեղում հաշվառված ծառերն իրենցից ներկայացնում էին արմատախիլ, ձնակոտոր, գագաթները կոտրված, ցցաչոր (ինչը նկատվում էր դեռևս չհատված ծառերի մոտ) և այլ սանիտարական հատկանիշներով օժտված ծառեր։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում